Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ակտիվիստներին բերման են ենթարկել ապօրինաբա՞ր

Ակտիվիստներին բերման են ենթարկել ապօրինաբա՞ր
10.02.2014 | 14:06

Անցած գիշեր Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԱԿ-ի 9 ակտիվիստների: Նրանք ձերբակալվել են պետական գույքը վնասելու փորձի պատճառաբանությամբ: ՀԱԿ -իակտիվիստները գիշերվա ժամը 02:30 -ին դուրս էին եկել փողոց մարտի 1-ին տեղի ունենալիք ՀԱԿ-ի հանրահավաքի իրազեկման աշխատանքների համար: Ակտիվիստները ձերբակալվել են առանց սկսելու իրազեկումը: Նրանք երեք ժամ հետո ազատ են արձակվել:

Խնդրի հետ կապված երկու հարցադրում կարող է լինել` ինչո՞ւ ՀՀ քաղաքացին չի կարող իրացնել սահմանադրորեն իրեն տրված իրավունքները, և ինչո՞ւ ՀԱԿ-ի ակտիվիստները ձերբակալվել են առանց որևէ գործողություն կատարելու: ՀՀ-ում ընդունված որևէ օրենքում, հրահանգում կամ որոշման մեջ գրված չէ, որ քաղաքական կազմակերպությունը կամ կուսակցությունը չի կարող իրազեկում իրականացնել իր կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Ինչ վերաբերում է ձերբակալության պատճառաբանությանը, ոստիկանության գործողությունները, պատկերավոր ասած, սրճամրուրի գուշակություն են հիշեցնում: Մարդկանց ձերբակալում են` ենթադրելով, թե նրանք կարող էին պետական գույքին վնաս պատճառել: Ի դեպ, ոստիկանության պաշտոնական կայքում չկա որևէ հաղորդագրություն գիշերը 9 հոգու ձերբակալության և նրանց կողմից պետական գույքին վնաս պատճառելու մասին, որը նույնպես վկայում է, որ ՀԱԿ-ի ակտիվիստների ձերբակալությունը կատարվել է օրենքի խախտմամբ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ